Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ:

Ճարպակալման հիմքում ընկած է օրգանիզմի նյութափոխանակության խանգարումը: Շատերը կարծում են, որ քիչ սնվելը և մարզումները բավական են խնդրի լուծման համար: Սակայն դա միշտ չէ, որ կարող է օգնել: Մարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ ինքնուրույն կարգավորելու իր քաշը: Նման դեպքերում օգնության է գալիս վիրահատական միջամտությունը, որը ոչ միայն նպաստում է կազմվածքի կարգավորմանը, այլ նաև ավելի առողջ և երկար կյանքին:

Ախտաբանական ճարպակալմամբ զբաղվող բժշկությունն անվանում են բարիաթրիա:

Ներկայում օգտագործվում են բարիաթրիկ վիրահատությունների հետևյալ մեթոդները.

  • Ստամոքսի կարգավորվող բանդաժավորում, երբ ստամոքսի վերին հատվածում տեղադրվում են օղակներ /հիմնականում սիլիկոնային/, որոնք հնարավոր է կարգավորել: Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է ազատվել ավելորդ քաշի 30-60 տոկոսից:
  • Ստամոքսի երկայնական մասնահատում, որի ժամանակ հեռացվում է ստամոքսի մեծ մասը, իսկ մնացած մասից ձևավորվում է 1 սմ տրամագծով խողովակ: Հմուտ վիրահատության ժամանակ հեռացվում է ստամոքսի այն մասը, որը պատասխանատու է գրիլինների սինթեզի համար, որոնք ախորժակի և քաշի ավելացման հորմոններ են:


Դրա արդյունքում կարգավորվում է հորմոնալ հավասարակշռությունը և նյութափոխանակությունը: Քաշի նվազումն այս դեպքում կազմում է 55-70 տոկոս:

Ստամոքսային շունտավորում


Այս վիրահատության ժամանակ ստամոքսը բաժանվում է երկու մասի՝ փոքր /50մլ/ և մեծ /ստամոքսի մնացած մասը/: Փոքր հատվածը կարճ ճանապարհով միացվում է բարակ աղուն:

Արդյունքում հնարավոր է ուտել ոչ շատ, և սննդի մեծ մասն էլ, անցնելով կարճ ճանապարհով, ամբողջովին չի յուրացվում: Այս մեթոդով հնարավոր է նվազեցնել քաշը մինչև 90 տոկոսով:

Բիլիոպանկրեատիկ շունտավորում

Վիրահատությունների այս խումբն ավելի բարդ է, բայց և ավելի արդյունավետ հատկապես շաքարային դիաբետի 2 տիպի դեպքում: Այս դեպքում ևս ստամոքսը բաժանվում է, և փոքր մասը կարճ ճանապարհով միացվում է բարակ աղուն այն հաշվարկով, որ ճարպերը կարողանան ներծծվել միայն 50 սմ երկարությամբ հատվածում: Բնականաբար, բավականին նվազում է սննդի յուրացումը:

Այս մեթոդով նույնպես հնարավոր է հասնել քաշի 80 տոկոս նվազման:

Այս մեթոդը նաև հնարավորություն է տալիս բուժելու 2 տիպի դիաբետի մի քանի տեսակներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ